Ապրիլ 20, 2024
3625 դիտում

Կանանց թիմն Օլիմպիադայում ոչ-ոքի է խաղացել Չինաստանի հետ


Լուսանկարը` FIDE


Բաթումիում շարունակվում է շախմատի Համաշխարհային Օլիմպիադան:

5-րդ տուրում կանանց հավաքականն ուժերն է չափել առաջատարներից մեկի՝ Չինաստանի հետ: Լարված ու հետաքրքիր պայքարն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել, Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Մարիա Կուրսովան պարտություն է կրել: 

 

Թիմային 4 միավորով կանայք ընթանում են 5-րդ հորիզոնականում:

 

Տղամարդկանց հավաքականի համար այս տուրն անհաջող է եղել: Մինչ այժմ պարտություն չունեցող հայ շախմատիստները զիջել են Ադրբեջանին՝ 1,5:2,5: Մեր թիմից հաղթանակ է տարել միայն Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը վաստակել է կես միավոր, իսկ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը պարտություն են կրել:

 

Թիմային 8 միավորով Հայաստանը նահանջել է 17-րդ հորիզոնական:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին