3289 դիտում

Օլիմպիադա. Հայաստանի հավաքականն այսօր խաղալու է Հունաստանի դեմ


Լուսանկարը` batumi2018.fide.com


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շարունակում է վստահ ելույթները Համաշխարհային Օլիմպիադայում:

Հայ գրոսմայստերները 3 հաղթանակ են տարել Ճապոնիայի, Ղազախստանի ու Թուրքիայի հավաքականների նկատմամբ:

Հայաստանի ընտրանին վաստակել է 6 միավոր ու առաջատարների թվում է: Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Ֆրանսիայի հավաքականն է:

Բաթումիում այսօր կայանալիք 4-րդ տուրում Արշակ Պետրոսյանի սաները մրցելու են Հունաստանի հետ, որը եւս 6 միավոր ունի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին