Ապրիլ 24, 2024
2168 դիտում

Կարլսեն-Կարուանա չեմպիոնական մրցախաղը դատելու է Աշոտ Վարդապետյանը


Լուսանկարը` Facebook


Նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալու է Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը մրցելու է հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Այդ կարեւոր մրցաշարը դատելու համար ՖԻԴԵ-ն նշանակել է միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին:

Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել նաեւ 2012 թվականի Վիշվանաթան Անանդ – Բորիս Գելֆանդ եւ 2013 թվականի Վիշվանաթան Անանդ - Մագնուս Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին