Ապրիլ 25, 2024
3208 դիտում

Մ-20 տ. ԱԱ-ում Արամ Հակոբյանը պայքարում է մրցանակային տեղի համար


Լուսանկարը` FIDE


Թուրքական Գեբզե քաղաքում ավարտին է մոտենում շախմատի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը:

Մասնակիցներն անցկացրել են նախավերջին՝ 10-րդ տուրի հանդիպումները:

 

Արամ Հակոբյանն ոչ-ոքի է խաղացել Նորվեգիան ներկայացնող Քրիստիան Յոհան-Սեբաստիանի հետ: Նա վաստակել է 7,5 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով 3-րդն է: Առաջատարը Պարհամ Մաղսուդլուն (Իրան) է, որն իր ակտիվում 9,5 միավոր ունի:

 

Հայկ Մարտիրոսյանը 7 միավորով 13-րդն է, Մանուել Պետրոսյանը`21-րդը:

 

Աղջիկների առաջնությունում Սիրանուշ Ղուկասյանն ուժեղ է եղել Մինալ Գուպտայից (Հնդկաստան) ու 6 միավորով 20-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին