2609 դիտում

Արամ Հակոբյանը Մ-20 տ. ԱԱ-ում ընթանում է 2-րդ տեղում


Լուսանկարը` FIDE


Շախմատի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում Արամ Հակոբյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական:

Մրցաշարի 9-րդ տուրում Հակոբյանն առավելության է հասել Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մանուել Պետրոսյանի նկատմամբ: Հակոբյանը 7 միավորով լրացուցիչ ցուցանիշներով ընթանում է 2-րդ տեղում: Առաջատարը 8,5 միավորով Փահրամ Մաղսուդլուն (Իրան) է:

Այս տուրում հաղթանակ է տարել նաեւ Հայկ Մարտիրոսյանը, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:

Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանն իր ակտիվում ունի 5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին