Ապրիլ 19, 2024
3787 դիտում

ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուն Հայաստանում է


Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը Բաթումիում կայանալու է շախմատի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, որի ժամանակ էլ հայտնի է դառնալու կառույցի նոր նախագահի անունը:

ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու, Ռուսաստանի ներկայացուցիչ Արկադի Դվորկովիչը ժամանել է Երեւան եւ ծանոթացել հայկական շախմատի ձեռքբերումներին ու խնդիրներին:

 

Նախագահի թեկնածուն նշել է, որ այսօր հասցրել է տպավորվել դպրոցների, համալսարանների ու շախմատային ակադեմպիայի աշխատանքներով, որոնք շղթայված են միմյանց ու ճիշտ են առաջ շարժվում: 

 

«Հայաստանից սովորելու շատ բան կա, այստեղ ես տեսա շախմատի նկատմամբ այնպիսի մոտեցում, որը ոչ մի այլ տեղ չէի հանդիպել: Եթե հաղթեմ այս պայքարում, ապա այս ամենը մենք նաեւ այլ երկրներում կարող ենք կիրառել»,-ասել է Դվորկովիչը:

 

Ըստ նրա` իր թիմը լավ շանսեր ունի նախագահի ընտրություններում հաղթելու, հանդիպել են տարբեր երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ ու ներկայացրել են ՖԻԴԵ-ի զարգացման իրենց տեսլականը:

 

«Մեր ֆեդերացիայում կառավարման խնդիր կա, մարկետինգային արագ քայլեր պետք է ձեռնարկել: Ես միայնակ ոչինչ չեմ կարող անել, դրա համար պետք է աշխատենք միասին»,-ավելացրել է նա:

 

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ուրախ է, որ Դվորկովիչն առաջադրվել է. «Կփորձենք օգնել միմյանց այս մարզաձեւը զարգացնելու ու տարածելու համար: Հայաստանը կպաշտպանի այն թեկնածուին, որը կօգնի շախմատն աշխարհում ճանաչելի դարձնել»:

 

ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար բացի Դվորկովիչից պայքարելու են նաեւ Գեորգիոս Մակրոպուլոսը (Հունաստան) եւ Նայջել Շորթը (Անգլիա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին