Ապրիլ 24, 2024
2749 դիտում

Արամ Հակոբյանն ԱԱ-ում բարձրացել է 6-րդ հորիզոնական


Լուսանկարը` FIDE


Թուրքական Գեբզե քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի Աշխարհի առաջնության 7-րդ տուրում տոնած հաղթանակից հետո Արամ Հակոբյանը բարելավել է դիրքերը:

Հայ շախմատիստն այժմ իր ակտիվում ունի 5,5 միավոր եւ ընթանում է 6-րդ տեղում: Առաջատարն Իրանը ներկայացնող Փահրամ Մաղսուդլուն է 6,5 միավորով:

Այս տուրում հաղթանակ է տարել նաեւ Հայկ Մարտիրոսյանը, իսկ Մանուել Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը պարտություն են կրել:

Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը 7 տուրերից հետո ունի 4 միավոր ու առաջատարից հետ է 2 միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին