Ապրիլ 24, 2024
2630 դիտում

Մ-20 տ. ԱԱ-ում հայ շախմատիստներն առաջատարին 1 միավոր են զիջում


Լուսանկարը` wy2016.fide.com


Արամ Հակոբյանը շարունակում է մինչեւ 20 տարեկանների շախմատի Աշխարհի առաջնության առաջատարին զիջել 1 միավոր:

Թուրքական Գեբզե քաղաքում ընթացող առաջնության 6-րդ տուրում Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Բատսուրեն Դամբասուրենի (Մոնղոլիա) հետ: Հայ շախմատիստն իր ակտիվում 4,5 միավոր ունի:

Մանուել Պետրոսյանը հաղթել է Նովենդրա Պրիասմորոյին (Ինդոնեզիա) ու նույնպես 4,5 միավոր վաստակել: Նրանք կիսում են 7-23-րդ տեղերը: Առաջատարը 5,5-ով Պարհամ Մաղսուդյուն (Իրան) է:

Շանթ Սարգսյանը 3,5 միավոր ունի, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 3: Սիրանուշ Ղուկասյանը 6 տուրերից հետո 4 միավոր ունի ու 15-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին