Ապրիլ 19, 2024
2878 դիտում

Մ-20 տ. ԱԱ. Հայ շախմատիստներն առաջատարների թվում են


Լուսանկարը` somovsmemorial.ru


Թուրքական Գեբզե քաղաքում շարունակվում է շախմատի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը:

Երկրորդ տուրում Հայաստանի չորս ներկայացուցիչն էլ՝ Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը, հաղթանակ են տոնել:

Հակոբյանն ու Սարգսյանը 2-ական միավորով առաջատարների թվում են, իսկ Մարտիրոսյանն ու Պետրոսյանն ունեն 1,5-ական միավոր:

Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը նույնպես հաղթանակ է տարել ու վաստակել երկու միավոր:

Առաջնությանը մասնակցում է 65 երկրի ներկայացուցիչ, շուրջ 30 շախմատիստ ունի 2500-ից բարձր վարկանիշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին