Ապրիլ 24, 2024
2722 դիտում

Հայ շախմատիստները մեկնարկել են Մ-20 տ. ԱԱ-ում


Լուսանկարը` Mediamax


Թուրքական Գեբզե քաղաքում երեկ մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկանների Աշխարհի առաջնությունը:

Տղաների պայքարում Հայաստանը ներկայացնում է չորս շախմատիստ:

Առաջին տուրում հաղթանակներ են տարել Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը: Նրանք մի խումբ շախմատիստների հետ վաստակել են 1-ական միավոր ու ընթանում են առաջատարների խմբում:

Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:

Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը նույնպես հաղթանակ է տարել ու վաստակել մեկ միավոր:

Առաջնությանը մասնակցում է 65 երկրի ներկայացուցիչ, շուրջ 30 շախմատիստ ունի 2500-ից բարձր վարկանիշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին