Ապրիլ 20, 2024
5528 դիտում

Ասրյանի հուշամրցաշարում կրկին երկիշխանություն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեն Ասրյանի հուշամրցաշարում, որն անցկացվում է Ջերմուկում, կրկին երկիշխանություն է:

7-րդ տուրում մրցաշարի առաջատարներ հնդիկ Սեթուրամանն ու Հրանտ Մելքումյանը միմյանց դեմ են խաղել ու ոչ-ոքի ավարտել հանդիպումը: Երկուսն էլ իրենց հաշվին 5,5-ական միավոր ունեն գրանցած ու կիսում են 1-2-րդ տեղերը:

Հավասարություն է նաեւ 3-11-րդ հորիզոնականներում: Մի խումբ շախմատիստներ վաստակել են 5-ական միավոր ու համառ պայքար են ծավալում:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 27 հազ. դոլարին համարժեք դրամ: Հաղթողը ստանալու է 7 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին