Ապրիլ 25, 2024
5768 դիտում

Պետրոսյանն ու Անդրիասյանը Ասրյանի հուշամրցաշարի առաջատարներից են


Լուսանկարը` Մեդիամաքս


Ջերմուկում շարունակվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում արդեն կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

4 շախմատիստներ, որոնց թվում են նաեւ Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, 3,5-ական միավոր ունեն ու մրցաշարի առաջատարներն են:

 

4-րդ տուրում Պետրոսյանն ուժեղ է եղել Վահե Դավթյանից, իսկ Անդրիասյանը՝ Հովհաննես Գաբուզյանից:

 

Լրացուցիչ ցուցանիշներով Ասրյանի հուշամրցաշարում 1-ին տեղով ընթանում է  հնդիկ Սեթուրամանը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 27 հազ. դոլարին համարժեք դրամ: Հաղթողը ստանալու է 7 հազ. դոլար:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին