Ապրիլ 24, 2024
6321 դիտում

Լյովենի կայծակնային մրցաշարում Արոնյանը գրավել է 5-րդ տեղը


Լուսանկարը` grandchesstour.org

Լուսանկարը` grandchesstour.org


Լյովենում ավարտված Grand Chess Tour-ի կայծակնային մրցաշարում Լեւոն Արոնյանը 20,5 միավորով ելույթն ավարտել է 5-րդ տեղում:

Նա մրցաշարի 2-րդ հատվածն ավելի վատ է անցկացրել քան, առաջինը: Մրցումային առաջին օրվանից հետո հայ գրոսմայստերը 2-րդ տեղում էր ընթանում:

 

Արոնյանն ուժեղ է եղել Ալեքսանդր Գրիշչուկից ու Անիշ Գիրիից, ոչ-ոքիներ է գրանցել Շահրիար Մամեդյարովի, Ուեսլի Սոյի, Սերգեյ Կարյակինի ու Վիշվանաթան Անանդի հետ պարտիաներում, ու զիջել Հիկարու Նակամուրային, Մաքսիմ Վաշիե-Լագրավին ու Ֆաբիանո Կարուանային:

 

Մրցաշարի հաղթողը 22 միավորով Սոն է, նա վաստակել է 37,5 հազ. դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին