Ապրիլ 19, 2024
6413 դիտում

Արոնյանը Լյովենի կայծակնային շախմատի մրցաշարում 2-րդ տեղում է


Լուսանկարը` grandchesstour.org


Արագ շախմատի մրցաշարից հետո Լյովենում մեկնարկել է նաեւ Grand Chess Tour-ի կայծակնային պայքարը:

 

Առաջին օրը մասնակիցներն անցկացրել են 9 տուր: Արագում 2-րդ տեղը գրաված Լեւոն Արոնյանը վաստակել է 16,5 միավոր ու կրկին 2-րդն է:

 

Նա 3-ական հաղթանակ է տարել ու պարտություն կրել, 3 անգամ էլ ոչ-ոքի խաղացել: Արոնյանն ուժեղ է եղել Շահրիար Մամեդյարովից, Վիշվանաթան Անանդից ու Անիշ Գիրիից:

 

Ոչ-ոքի են ավարտվել Ուեսլի Սոյի, Սերգեյ Կարյակինի ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ դիմակայությունները, իսկ պարտությամբ՝ Հիկարու Նակամուրայի, Ալեքսանդր Գրիշչուկի ու Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիաները:

 

Մրցաշարի առաջատարը 18 միավորով Սոն է: Այսօր շախմատիստները խաղալու են եւս 9 տուր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին