Ապրիլ 19, 2024
3689 դիտում

Արամ Հակոբյանը դարձել է «Աշխարհի պատանի աստղերի» հաղթող


Լուսանկարը` somovsmemorial.ru


Ավարտվել է «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարը, որն ընթանում էր ռուսական Կիրիշի քաղաքում:

Վերջին տուրում Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Կիրիլ Շուբինի (Ռուսաստան) հետ ու, վաստակելով 8 միավոր, նվաճել է հաղթողի կոչումը: Նա երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստներին գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով:

 

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը մրցել են միմյանց դեմ: Սարգսյանը կարողացել է առավելության հասնել ու զբաղեցրել երրորդ հորիզոնականը: Երկրորդ տեղում ելույթն ավարտել է Կիրիլ Շեւչենկոն (Ուկրաինա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին