2706 դիտում

Այսօր կկայանա «Աշխարհի պատանի աստղերի» վերջին տուրը


Լուսանկարը` somovsmemorial.ru


Կիրիշիում երեկ կայացել է «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին տուրը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել Արամ Հակոբյանը, որը սեւ խաղաքարերով առավելության է հասել Վյաչեսլավ Զարուբիսկու (Բելառուս) նկատմամբ:

 

Շանթ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Պաուլիուս Պուլտինեվիչիուսի (Լիտվա) հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտություն է կրել Կիրիլ Շուբինից (Ռուսաստան):

 

Հակոբյանը 7,5 միավորով զբաղեցնում է առաջին տեղն ու լրացուցիչ ցուցանիշներով է առաջ Կիրիլ Շեւչենկոյից (Ուկրաինա): Սարգսյանը 7 միավորով  3-րդ տեղում է, իսկ Ղարիբյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին