Ապրիլ 26, 2024
4218 դիտում

«Աշխարհի աստղեր». Հակոբյանն ու Սարգսյանը կիսել են միավորները


Լուսանկարը` somovsmemorial.ru


«Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում մեկօրյա դադարից հետո վերսկսել են հանդիպումները:

6-րդ տուրում մրցաշարի առաջատարներ Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել միմյանց հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը պարտություն է կրել Կիրիլ Շեւչենկոյից (Ուկրաինա):

Այժմ Հակոբյանը, Շեւչենկոն ու Սարգսյանն ունեն 4,5-ական միավոր, լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Հակոբյանն է: Ղարիբյանը 3 միավորով նահանջել է 6-րդ հորիզոնական:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին