Ապրիլ 18, 2024
1969 դիտում

Լեւոն Արոնյանն այսօրվանից սկսում է պայքարը հավակնորդների մրցաշարում


Լուսանկարը` chessfed.am

Լուսանկարը` chessfed.am


Երեկ երեկոյան Բեռլինում կայացել է հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:

8 ուժեղագույն գրոսմայստերներ մինչեւ մարտի 28-ը պայքարելու են հաղթողի կոչման համար, որն իրավունք է ստանալու Աշխարհի չեմպիոնական թագի համար պայքարել Մագնուս Կարլսենի հետ:

 

Բացմանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Հավակնորդների մրցաշարն անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում: Հպարտ եմ ու երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման ու հանրայնացման գործում»,- ասել է նա:

 

Այսօր կայանալիք առաջին տուրում կայանալու են հետեւյալ հանդիպումները`Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Սերգեյ Կարյակին-Շահրիար Մամեդյարով, Լեւոն Արոնյան-Դին Լիժեն, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո:

 

Շախմատիստներն անցկացնելու են 14 տուր, հավակնորդների մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազ. եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին