Ապրիլ 20, 2024
2441 դիտում

Հայ շախմատիստների ելույթներն Աերոֆլոտ օփենում


Լուսանկարը` Մեդիամաքս


Մոսկվայում երեկ ավարտվել է Աերոֆլոտ օփեն շախմատային փառատոնը:

Գլխավոր մրցաշարում ամենաբարձր տեղը հայ շախմատիստներից գրավել է Տիգրան Պետրոսյանը: Նա 6 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը:

Նույնքան միավորով Գաբրիել Սարգսյանը ելույթն ավարտել է 8-րդ տեղում:

B մրցաշարում Տիգրան Քոթանջյանը 6,5 միավոր 4-րդ տեղում է: C-ում Մարկ Բասենցյանը 7-ով 4-րդը, իսկ Արթուր Ղարագյոզյանը՝ 6,5-ով 6-րդը:

Աերոֆլոտ Օփենի մրցանակային ֆոնդը կազմել է 140 հազ. եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին