Ապրիլ 24, 2024
2452 դիտում

Աերոֆլոտ օփենում նախավերջին տուրից առաջ Պետրոսյանը 2-րդն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Մոսկվայում շարունակվող Աերոֆլոտ օփեն շախմատային մրցաշարում կրկին դիրքերը բարելավել է Տիգրան Պետրոսյանը:

Նա 8-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել ռուս Մաքսիմ Մատլակովի հետ ու 5,5 միավորով լրացուցիչ ցուցանիշներով 2-րդն է: Մի խումբ շախմատիստներ, այդ թվում եւ Գաբրիել Սարգսյանը, եւս ունեն 5,5 միավոր:

Սարգսյանը միավորը կիսել է Իգոր Լիսիի (Ռուսաստան) հետ: Նա զբաղեցնում է 7-րդ տեղը:

Առաջատարը 6,5 միավորով բելառուս Վլադիսլավ Կովալեւն է: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին