Ապրիլ 24, 2024
931 դիտում

Էլիդա Քոչարյանն Աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` IBA


Նյու Դելիում շարունակվում է բռնցքամարտի կանանց Աշխարհի առաջնությունը:

Էլիդա Քոչարյանն (60 կգ) առաջին մենամարտում հանդիպել է Միրոսլավա Եդինակովային (Սլովակիա): Քոչարյանն առաջին եւ երկրորդ ռաունդներում նոկդաունի է ենթարկել մրցակցին, երրորդում եւս ունեցել մեծ առավելություն:

 

Մրցավարների միաձայն որոշմամբ նա հաղթանակ է տոնել 5:0 հաշվով ու շարունակում է պայքարը:

 

Այսօր Հայաստանի հավաքականից ելույթ է ունենալու Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), որի մրցակիցն Անաոնի Ռոխասն (Վենեսուելա) է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին