1162 դիտում

Հովհաննես Բաչկովը դեկտեմբերի 2-ին կմենամարտի Մարկոս Գոնսալես Բարազայի հետ


Լուսանկարը` Probellum


Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի եւ Աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հերթական մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում:

Ինչպես հայտնում է նրա պրոմոութերական Probellum կազմակերպությունը, դեկտեմբերի 2-ին Տաշքենդում Բաչկովը հանդիպելու է մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազայի հետ: Բռնցքամարտիկները 10 ռաունդանոց դիմակայություն են ունենալու:  

Մեքսիկացին իր 25-րդ մենամարտն է անցկացնելու, 22 հաղթանակ ունի իր հաշվին եւ 2 պարտություն: Բաչկովը մինչ այս 3 անգամ է հանդես եկել պրոֆեսիոնալ ռինգում ու նույնքան հաղթանակ տարել: Նա մենամարտին հիմնականում ԱՄՆ-ում է պատրաստվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին