Ապրիլ 20, 2024
929 դիտում

Էրիկ Իսրայելյանը երիտասարդական ԱԱ-ում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ


Լուսանկարը` IBA


Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում ավարտին է մոտենում է երիտասարդների բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի ընտրանու կազմում Էրիկ Իսրայելյանն (60 կգ) ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոնը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել մեքսիկացի Ռաուլ Էրերիայի նկատմամբ: Նա բոլոր ռաունդներում էլ առավելություն է ունեցել ու 2 անգամ նոքդաունի ենթարկել մրցակցին: Մրցավարը հանդիպումը դադարեցրել է ժամանակից շուտ:

Կիսաեզրափակչում Իսրայելյանն այսօր հանդիպելու է անգլիացի Նելսոն Բիրչելի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին