exclusive
1435 դիտում

«Երեխաները պետք է մարզվեն լավ պայմաններում». Սպիտակի բռնցքամարտի նորոգված դահլիճը


Լուսանկարը` Սպիտակ խոշորացված համայնքի պաշտոնական էջ

Լուսանկարը` Սպիտակ խոշորացված համայնքի պաշտոնական էջ

Լուսանկարը` Սպիտակ խոշորացված համայնքի պաշտոնական էջ

Լուսանկարը` Սպիտակ խոշորացված համայնքի պաշտոնական էջ


Աշխարհի գավաթակիր ու Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Անդրանիկ Հակոբյանի նախաձեռնությամբ վերանորոգվել է Սպիտակ քաղաքի մարզադպրոցի բռնցքամարտի դահլիճը:

Mediamax Sport-ին Հակոբյանն ասել է, որ մեկ տարի առաջ ընկերոջ հրավերով է եղել դահլիճում ու տեսել, որ այն բավական անմխիթար վիճակում է՝ վատն է հատակը, մարզվելու համար անհրաժեշտ պարկերը կարկատած կամ էլ պատռված են:

«Մինչ այդ բռնցքամարտի ֆեդերացիան որոշակի գույք հատկացրել էր, բայց այն արդեն լավ վիճակում չէր: Որոշեցինք 3 տարի գործող «Անդրանիկ Հակոբյան եւ ընկերներ» հիմնադրամի աջակցությամբ դահլիճը վերանորոգել: Աշխատանքները տեւեցին 3 ամիս ու վերջապես այն արդեն պատրաստի վիճակում է: Շատ կարեւոր է, որ երեխաները մարզվեն լավ պայմաններում»,- ասել է նա:

Բռնցքամարտիկն ավելացրել է, որ մարզադպրոցին տրամադրել են նաեւ բռնցքամարտի համար անհրաժեշտ գույք:

Հիմնադրամն առաջիկայում պլանավորում է հիմնանորոգել Գյումրիի մարզադպրոցներից մեկի բռնցքամարտի դահլիճը եւս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին