Ապրիլ 19, 2024
951 դիտում

Հայտնի է, թե ովքեր կներկայացնեն Հայաստանը երիտասարդական ԱԱ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին մի քանի օրից մեկնելու է Իսպանիայի Լա Նուսիա քաղաք, որտեղ նոյեմբերի 14-26-ը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:

Թիմի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանն ընդգրկել է 11 բռնցքամարտիկի, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Մեդալների համար պայքարելու են Թումաս Թովմասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը, (63,5 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) եւ Ավետիք Հովակիմյանը (92 կգ):

Առաջնությանը հայտավորվել է ավելի քան 450 բռնցքամարտիկ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին