Ապրիլ 18, 2024
4035 դիտում

Առաջին անգամ բռնցքամարտի Աշխարհի չեմպիոնը կստանա 200 հազ. դոլար պարգեւ


Լուսանկարը` Մեդիամաքս


Դուբայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը հայտնել է, որ 2023 թվականի բռնցքամարտի Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու մայիսի 1-14-ը Տաշքենդում:

Կրեմլյովը վստահ է, որ մրցաշարն անցկացվելու է բարձր մակարդակով ու լավագույններից մեկն է դառնալու:

Պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ռեկորդային 5,2 մլն դոլար է կազմելու: Աշխարհի չեմպիոնը ստանալու է 200 հազ. դոլար, արծաթե ու բրոնզե մեդալակիրներն էլ՝ 100 ու 50 հազ.:

Կրեմլյովը նաեւ ընդգծել է, որ IBA-ն ամեն ինչ կանի, որպեսզի մարզաձեւը շարունակի մնալ Օլիմպիական խաղերի ծրագրում:

«Միլիարդից ավել մարդ սիրում է բռնցքամարտը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը լռի, եթե բռնցքամարտը հանեն խաղերի ծրագրից: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այն շարունակի համարվել Օլիմպիական»,- ընդգծել է նա:

Հունիսի 24-ին ՄՕԿ-ն արգելել է IBA-ին անցկացնել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարեր: Նախորդ խաղերի որակավորմամբ եւս զբաղվել էր ՄՕԿ-ը, բռնցքամարտի ֆեդերացիան միջազգային ճանաչումից զրկվել էր 2019-ին: 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրում բռնցքամարտի մնալու հարցը որոշվելու է ավելի ուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին