Ապրիլ 20, 2024
1183 դիտում

Երիտասարդ բռնցքամարտիկները Երեւանում պատրաստվում են ԱԱ-ին


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է Իսպանիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։

Մրցաշարը իսպանական Լա-Նուսիա քաղաքում կայանալու է նոյեմբերի 14-26-ը: Վերջին հավաքին ներգրավված է 15 մարզիկ, որոնցից մրցավայր կմեկնի 11-ը:

Մասնակից մարզիկների ցանկը գլխավոր մարզիչը կհայտնի նոյեմբերի 7-ին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի հավաքականից:

ԱԱ-ին թիմը պատրաստվում է արդեն մի քանի ամիս: Սեպտեմբերին մեծաքանակ թիմով՝ 20 մարզիկով, Կրասնոդարում հանդես են եկել Նիկոլայ Պավլյուկովի անվան մրցաշարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին