Ապրիլ 18, 2024
1031 դիտում

«Արծաթե գոտի»-ում հայ բռնցքամարտիկներն ուժեղ են եղել ֆրանսիացի մրցակիցներից


Լուսանկարը` Մեդիամաքս


Սլովենիայում ընթացող Արծաթե գոտի շարքին պատկանող միջազգային մրցաշարում երեկ պայքարի մեջ մտած բոլոր հայ բռնցքամարտիկները հաղթանակ են տարել:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներին ֆրանսիացի են եղել:

57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Սամուել Կիստոհուրին, Նարեկ Մանասյանն (92 կգ) ուժեղ էր Սոհեբ Բաուֆիայից, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտության է մատնել Ջամիլ Դինին։

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին