Ապրիլ 19, 2024
819 դիտում

Անի Հովսեփյանը դարձել է EUBC-ի գործկոմի անդամ


Լուսանկարը` IBA


Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը ընտրվել է EUBC-ի գործկոմի անդամ։

Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Գործկոմում են նաեւ մեկական կին ու տղամարդ բռնցքամարտիկներ, նրանք  կբարձրաձայնեն մարզիկներին վերաբերող բազմաթիվ հարցերի մասին:

Հովսեփյանն այս օրերին Բուդվայում մասնակցում է Եվրոպայի կանանց առաջնությանը: Նա ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Այսօր եզրափակիչ դուրս գալու համար Հովսեփյանը մրցելու է Թամարա Ռադունովիչի (Մոնտենեգրո) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին