3655 դիտում

Հնարավոր է, կայանա Ավագյան-Սմիրնով երկրորդ մենամարտը


Լուսանկարը` Punch Boxing Promotions


Արամ Ավագյանը խոստովանում է, որ Եվգենի Սմիրնովի դեմ մենամարտը հեշտ չի դասավորվել երկու բռնցքամարտիկների համար էլ:

«Ոչ ես, ոչ էլ մրցակիցս չէինք ցանկանում զիջել: Մինչեւ 10-րդ ռաունդը լարվածությունը շատ մեծ էր: Կարծում եմ, որ մեր միջեւ պետք է երկրորդ հանդիպում կայանա, ամեն դեպքում, երկրպագուները շատ են ցանկանում դա»,-խոստովանել է Ավագյանը:

Սմիրնովի հետ նրա մենամարտում գրանցվել էր ոչ-ոքի հաշիվ, որի արդյունքում հայ բռնցքամարտիկը պահպանել էր WBC Internationl Silver գոտին:

Ավագյանի փրոումոթեր Արամ Դավթյանն էլ ընդգծել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի այդ դիմակայությունը կայանա. «Մենամարտից հետո ես խոսեցի Սմիրնովի թիմի հետ, ովքեր ասացին, որ դեմ չեն երկրորդ հանդիպմանը: Սակայն դեռ հստակ ոչինչ չկա: Չի բացառվում, որ նրանք մենամարտեն Հայաստանում»,-նշել է Դավթյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին