Ապրիլ 18, 2024
3715 դիտում

Գեւորգյան. Կա բռնցքամարտի 1 ֆեդերացիա, առանց որի ոչինչ չեն կարող անել


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շարունակում է ուշադրության կենտրոնում լինել: Պատճառը ՀԱՕԿ-ի ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ անհամաձայնությունն է: Արդյունքում ստեղծվել է մեկ այլ կառույց, որը կոչվում է Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիա:


Այսօր բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հանդիպում էր կազմակերպել ու հրավիրել բոլոր շահագրգիռ կողմերին, սակայն Հայաստանի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայից ոչ ոք չէր ներկայացել:

Գեւորգյանը ընդգծել է, որ բոլորին անձամբ զանգահարել ու հրավիրել է այսօրվա հանդիպմանը:

«Ցավոք, համարձակություն չունեցան ու չեկան: Պարզ է, որ նրանք ասելիք չեն ունեցել: Մեր պլանները հնարավոր չէ խախտել, առաջիկայում Հայաստանի առաջնություն կա ու այն բնականոն հունով ընթանալու է: AIBA-ն կոշտ պատասխան է տվել ՀԱՕԿ-ին ու նախարարությանը, որ չմիջամտեն ֆեդերացիայի գործունեությանը»,- նշել է Գեւորգյանը:

Նա լրագրողներին է ներկայացրել բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահի նամակը, որում նա մտահոգություն էր հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու հույս հայտնել, որ հարցը կլուծվի:

Լուսանկարը` Mediamax


Գեւորգյանը նաեւ ցույց է տվել նախարարությունից ստացված գրությունը, որտեղ նրա գործունեությունից դժգոհող մարդկանց անուններն ու ստորագրություններն էին.

«Այս մարդկանցից շատերի հետ ես խոսել եմ, նրանք նույնիկս չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում կամ իմացել են, թե ժողովի ներակայնալու համար է պետք»:

Նա նշել է, որ 2020 թվականին մասնակցելու է ՀԱՕԿ-ի նախագահի ընտրություններին ու առաջադրելու է իր թեկնածությունը:

«Այս մասին հայտարարելուց հետո իմ դեմ արշավ սկսվեց, թեեւ դեռ շուտ է: Ավելի լավ է ֆեդերացիայի դեմ գործունեություն չծավալեն, մենք իրավական լեզվով կխոսենք: Կա մեկ ֆեդերացիա, առանց մեզ չեն կարող մրցումներ կազմակերպել, կամ էլ մասնակցել»,- ընդգծել է Գեւորգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին