Ապրիլ 23, 2024
4920 դիտում

Բաչկով. Ստամբուլի մրցաշարի կիսաեզրափակչում հաղթանակս գողացել են


Լուսանկարը` AIBA


Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հայտարարել է, որ Ստամբուլում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում իրենից գողացել են հաղթանակը:

Մինչեւ 64 կգ քաշային կարգում Բաչկովը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ ու բրոնզե մեդալ է նվաճել:

 

«Թուրքիայում կայացած մրցաշարում Հայաստանի պատիվը բարձր եմ պահել ու չեմ զիջել ոչ մի ռաունդ։ Հաղթանակս խայտառակ կերպով գողացել են ինձնից: Հետո մրցավարները ներողություն են խնդրել մենամարտս անարդար դատելու համար։ Բոլոր մարզիկներն ու մարզիչները, թուրքերը, նույնիսկ հակառակորդս են խոսել մենամարտի անարդարության մասին»,- Facebook-ի իր էջում գրել է Բաչկովը։

 

Բռնցքամարտիկի խոսքով, մրցակիցն իր հետ մենամարտելը մեծ պատիվ է համարել ու մեղավոր չէ, որ մրցավարներն այդպես են վարվել. «Նրա կողմից դա մեծ քայլ էր։ Մենամարտը գողանալու չափ ու սահման գոյություն ունի: Հավատացնում եմ, որ այդ մրցաշարում կարող էի հաղթող դառնալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին