Ապրիլ 23, 2024
4312 դիտում

Բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Քյոմերթի մրցաշարում


Լուսանկարը` Mediamax


Ստամբուլում մեկնարկել է Ահմեթ Քյոմերթի հուշամրցաշարը, որտեղ հանդես են գալիս 27 երկրի 350 բռնցքամարտիկներ:

Հայաստանի հավաքականի մարզիկները մեկնարկային օրը հաղթանակներ են տարել:

Հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել Ժորա Մարգարյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արսեն Պողոսյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ) եւ Նարեկ Մանասյանը (91 կգ):

Այսօր պայքարի է դուրս գալու մինչեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին