Ապրիլ 19, 2024
4736 դիտում

Ուսանողական ԱԱ-ում Հայաստանն արդեն 3 մեդալ ունի


Լուսանկարը` Մեդիամաքս


Էլիստա քաղաքում ընթացող բռնցքամարտի ուսանողական Աշխարհի առաջնությունում Հայաստանը 3-րդ մեդալն է ապահովել:

Այս անգամ առնվազն բրոնզե մեդալ ունի մինչեւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Նա առավելության է հասել Թայպեն ներկայացնող մրցակցի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ:

Այդ փուլում են նաեւ Անուշ Գրիգորյանն (51 կգ) ու Ժորժիկ Մարությանը (56 կգ):

Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) ելույթը սկսելու է կիսաեզրափակչից ու մրցելու է Դմիտրի Մակարեւիչի (Բելառուս) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին