Ապրիլ 19, 2024
4957 դիտում

Գեւորգյան. Ֆեդերացիան սեփականաշնորհելը դատապարտված է ձախողման


Արթուր Գեւորգյանը
Արթուր Գեւորգյանը

Լուսանկարը` Mediamax


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը կրկին զգուշացրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն ու ՀԱՕԿ-ին չմիջամտել կառույցի գործերին:

Գեւորգյանը «մարզաշխարհի որոշ ներկայացուցիչների հիշեցրել է», որ բռնցքամարտի ազգային ֆեդերացիան անկախ եւ ինքնուրույն հասարակական կազմակերպություն է, առաջնորդվում է բացառապես կանոնադրությամբ եւ ԱԻԲԱ-ի սահմանած կանոններով:

«Տեղեկացնում եմ, որ ֆեդերացիան անձնական ամբիցիաների համար սեփականաշնորհելու ցանկացած փորձ դատապարտված է լինելու ձախողման:

Ակնկալում եմ նաեւ ՀՀ կառավարության օրինական միջամտությունը եւ աջակցությունը որոշ կառույցների (մասնավորապես՝ ՀՀ սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ-ի) չպատճառաբանված ներգործությունների հարցով»,-գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին