Ապրիլ 24, 2024
4144 դիտում

ԱԱ-ում պայքարի դուրս կգան երկու հայ բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի երիտասարդական առաջնությունում, որն ընթանում է Բուդապեշտում, այսօր ելույթ են ունենալու Հայաստանի հավաքականի երկու անդամ:

Երեկ որակավորման փուլում Արթուր Բազեյանը (52 կգ) պարտություն էր կրել Իվան Փրայսից (Անգլիա): Այսօր ռինգ են դուրս գալու նրա երկու թիմակից:

 

Ռաֆայել Հակոբյանը (56 կգ) հանդիպելու է Միզան Այքոլի (Թուրքիա), իսկ  Բենիկ Նիկողոսյանը (64 կգ)՝ Միգել Անխել Մարտինեսի (Մեքսիկա) հետ: Նրանք եւս պայքարը սկսելու են որակավորումից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին