Ապրիլ 20, 2024
4710 դիտում

Երիտասարդական ԵԱ-ին Հայաստանի թիմը կմասնակցի 5 բռնցքամարտիկով


Լուսանկարը` Բռնցքամարտի ֆեդերացիա


Օգոստոսի 21-31-ը Բուդապեշտում կայանալու է բռնցքամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնելու իրավունք էին ստացել 7 մարզիկներ: Սակայն ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը մրցավայր է տանելու 5-ին: Մյուս 2 բռնցքամարտիկները վնասվածքներ են ստացել:

Բուդապեշտում հանդես են գալու Սեյրան Եղիկյանը (49 կգ), Արթուր Բազեյանը (52 կգ), Ռաֆայել Հակոբյանը (56 կգ), Բենիկ Նիկողոսյանն (64 կգ) ու Ռաֆայել Հովհաննիսյանը (75 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին