Հուլիսի 28-ին Գոռ Երիցյանն իր 7-րդ մենամարտն է անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում: Նրա մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկան է:
Հայ բռնցքամարտիկի մարզիչ Դավիթ Թորոսյանը խոսել է նախապատրաստական փուլի մասին:
«Հակառակորդը բավականին լուրջ է, նա 50-ից ավել մենամարտեր է անցկացրել: Մենք այլ տարբերակ չունեինք, քանի որ միջին կարգի բռնցքամարտիկներն ուսումնասիրելով Գոռի անցած ճանապարհը՝ չեն ցանկանում մենամարտել: Այդ պատճառով ստիպված ենք փորձառու մրցակցի հանդիպել»,-Punch Boxing Armenia-ին ասել է մարզիչը:
10 ռաունդանոց հանդիպումը երեկոյի գլխավոր դիմակայությունն է լինելու: Երիցյանի թիմն ուսումնասիրել է մրցակցի ոճն ու գիտի ինչի վրա պետք է աշխատել:
«Մենք այդ մոդելի բռնցքամարտիկ չունենք, սակայն անում ենք առավելագույնը, որ Գոռը լավագույնս պատրաստ լինի»,-ավելացրել է Թորոսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: