8776 դիտում

Անի Հովսեփյանն այսօր կմեկնարկի բռնցքամարտի ԵԱ-ում


Լուսանկարը` eubcboxing.org


Սոֆիայում մեկնարկել է բնռցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը:

Այսօր Անի Հովսեփյանը մինչեւ 64 կգ քաշային կարգում ուժերն է չափելու ուկրաինուհի Մարիա Բադուլինայի հետ:

Լիլիթ Դալլաքյանը (54 կգ) մենամարտել է մեկնարկային օրն ու 0:5 հաշվով զիջել Անուկ Էչհելդին (Հոլանդիա):

ԵԱ-ում ելույթ են ունենում 33 երկրների 150 բռնցքամարտիկներ: Մրցաշարը վարկանշային է ու խաղարկվում են 2019 թվականին Մինսկում կայանալիք Եվրոպական Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին