Ապրիլ 19, 2024
10724 դիտում

Հովհաննես Բաչկովը դարձել է Governor Cup-ի հաղթող


Լուսանկարը` aiba.org


Սանկտ Պետերբուգում ավարտված Governor Cup մրցաշարի մինչեւ 64 կգ քաշային կարգի հաղթողը Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն է:

Եզրափակչում նա ոչ մի շանս չի տվել ռուս Պավել Ֆյոդորովին ու գրավել է 1-ին տեղը:

Մինչեւ 91 կգ քաշային կարգում էլ արծաթե մեդալակիր է դարձել Նարեկ Մանասյանը, նա զիջել է Մուսլիմ Հաջիմագոմեդովին (Ռուսաստան) ու կանգնել պատվոհարթակի 2-րդ աստիճանին:

7-րդ անգամ անցկացվող Governor Cup-ի մրցանակային ֆոնդը 3,3 մլն ռուսական ռուբլի է կազմել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին