9727 դիտում

Արամ Ավագյան. Ցանկանում եմ նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանն արդեն հարմարվել են պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւ աստիճանաբար ավելի ուժեղ մրցակիցների դեմ են մենամարտում:

Արամ Ավագյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի քանի շաբաթ առաջ ես նվաճեցի WBC Intercontinental Silver գոտին: Շատ լավ էի պատրաստվել մենամարտին, այն խնդիրները, որոնք իմ առջեւ դրել էր մարզիչս, կարողացա կատարել:

Սա անչափ կարեւոր հաղթանակ էր ինձ համար ու մեկ քայլ էլ կատարեցի դեպի նպատակս, որը պրոֆեսիոնալ բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն դառնալն է: Անչափ շատ շնորհակալ եմ իմ թիմից, որի յուրաքանչյուր անդամ օգնել է ինձ հասնել նման հաջողության:

Նարեկ Աբգարյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Այդ նույն օրը ես եւս հաղթանակ գրանցեցի: Հաջորդ հանդիպումս լինելու է հունիսի 29-ին Մադրիդում WBC Intercontinental Silver գոտու համար: Մրցակիցս մեքսիկացի Խեսուս Գալիսին է, որը մեր քաշային կարգում լավագույն 30 բռնցքամարտիկներից է:

Գիտեմ, որ դժվար մենամարտ է լինելու, սակայն պատրաստ եմ դրան ու շատ եմ ցանկանում կրկին հաղթանակ տոնել: Վաղվանից կսկսենք հավաքը, հնարավոր է մարզումներ ունենամ նաեւ Ծաղկաձորում:

Գոռ Երիցյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին մենամարտս չափազանց կարճ տեւեց՝ մեկ ռաունդ: Չէի պլանավորել, որ այդքան արագ կլինի հաղթանակս. մրցակցիցս չդիմացավ ուժեղ հարվածին, վնասվածք ստացավ, իսկ մրցավարն էլ դադարեցրեց այն՝ հաղթանակը տալով ինձ:

Հիմա մի փոքր հանգիստ եմ ունենալու, իսկ օգոստոսի 25-ին կլինի հաջորդ մենամարտս: Մինչ այդ, իհարկե, կմարզվեմ, հնարավոր է նաեւ մեկ հանդիպում անցկացնեմ հուլիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին