Ապրիլ 19, 2024
8769 դիտում

Դավթյան. Հայ մարզիկները հարմարվել են պրոֆեսիոնալ ռինգում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանն այսօր Երեւանում պատմել է, որ հայ բռնցքամարտիկները պատրաստ են առաջիկա մենամարտերին:

Հենց այս ընկերությունն է ներկայացնում WBC Intercontinental silver գոտու հաղթող Արամ Ավագյանին, Նարեկ Աբգարյանին եւ Գոռ Երիցյանին:

«Մենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ վաղուց ենք իրար ճանաչում, որոշեցինք, որ կարելի է հայ մարզիկներին փորձել պրոֆեսիոնալ ռինգում: Տղաները ցույց տվեցին, որ պատրաստ են, անցկացրին մի քանի մենամարտեր ու իրենց արդեն հարմարավետ են զգում»,-ասել է Դավթյանը:

Նա նշել է, որ բռնցքամարտիկները պատրաստ են հաջորդ մենամարտերին. Աբգարյանը գոտու համար հանդիպում է անցկացնելու հունիսի 29-ին, իսկ Երիցյանի հերթական մենամարտն օգոստոսի 25-ին է:

Արթուր Գեւորգյանն էլ նշել է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը շատ է տարբերվում սիրողականից, բայց տղաները կարողացել են կարճ ժամանակում հարմարվել:

«Հիմա Արամը շատ կարեւոր տիտղոս նվաճեց եւ նրա առջեւ դռներ բացվեցին դեպի ավելի բարձրակարգ մենամարտեր: Պրոֆեսիոնալ ռինգում հաստատվելը շատ դժվար է, մեր տղաները պետք է անչափ շատ աշխատեն, տանջվեն, որպեսզի դառնան իրենց քաշային կարգերում լավագույններից մեկը»,-ասել է Գեւորգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին