Ապրիլ 24, 2024
exclusive
12591 դիտում

Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը լինելու է գոտու համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում՝ այս անգամ առավելության հասնելով Պաբլո Նարվաեսի (Նիկարագուա) նկատմամբ:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբգարյանն ասել է, որ ծրագրված էր մենամարտ անցկացնել գոտու համար, սակայն մրցակիցը վնասվածք է ստացել ու բժիշկների որոշմամբ չի կարողացել ռինգ դուրս գալ: Դրանից հետո էլ փոխվել է իր մրցակիցը:

«Մարտի ժամանակ հանգիստ էի, քանի որ վստահ էի ուժերիս ու միակ նպատակս հաղթանակ տանելն էր: Այն, ինչ մարզումների ժամանակ ծրագրել էինք, կարողացա կատարել ռինգում: Այս հանդիպումը կարեւոր էր այնքանով, որ հաղթելու դեպքում կկարողանայի պայքարել գոտու համար»,-ասել է բռնցքամարտիկը:

Աբգարյանի հաջորդը մենամարտը կայանալու է հունիսի 23-ին Մադրիդում: Նա պայքարելու է WBC International silver գոտու համար, իսկ մրցակիցը լինելու է Խեսուս Գալիսիան (Մեքսիկա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին