exclusive
8718 դիտում

Ռաֆայել Սիմոնյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 3-րդ հաղթանակը


Լուսանկարը` Սիմոնյանի արխիվից


Բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը պրոֆեսիոնալ ռինգում տոնել է 3-րդ հաղթանակը:

Mediamax Sport-ին Սիմոնյանն ասել է, որ Սերգեյ Բելոշապկինի դեմ հանդիպումը հեշտ չի ստացվել, ու ինքը ցանկացել է այն ավարտել ժամանակից շուտ:

 

«Մենամարտը 6 ռաունդից էր բաղկացած, ես ցանկանում էի շուտ ավարտել այն, սակայն մրցակիցս մեծ փորձ ուներ ու լավ էր մենամարտում: Արդյունքում, հաղթանակս կերտեցի մրցավարների միաձայն որոշմամբ»,-ասել է բռնցքամարտիկը:

 

Նա նշել է, որ առաջարկ է ստացել հուլիսին մենամարտել Եվրոպայի Pro-boxing գոտու համար. «Շարունակելու եմ քրտնաջան մարզումներս, որպեսզի կարողանամ հաստատվել պրոֆեսիոնալ բռնցքամարտում ու գոտիեներ նվաճեմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին