6021 դիտում

Բռնցքամարտը կմնա 2018-ի պատանեկան ՕԽ-ի ծրագրում


Լուսանկարը` Մեդիամաքս


Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) կշարունակի համագործակցությունը Միջազգային Օլիմպիական կոմիտեի հետ, որպեսզի փոխի ներքին ղեկավարման գործընթացը:

Ավելի վաղ ՄՕԿ-ը որոշել էր երկարացնել ԱԻԲԱ-ի ֆինանսական աջակցության ընդհատումն ու պահանջել էր մինչեւ ապրիլի 30-ը ներկայացնել կազմակերպության գործերի հաշվետվությունը:

ՄՕԿ-ը դրական տեղաշարժեր է նկատել կառույցի աշխատանքներում, սակայն շարունակում է մտահոգվել սպորտային ու ֆինանսական հարցերով: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հավաստիացրել է, որ բռնցքամարտը մնալու է 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի ծրագրում:

2017- ին AIBA-ի նախագահ Էինգ Կուո Վուն հրաժարական էր տվել, ու հիմա կառույցի ղեկավարի պարտականությունները կատարում է Գաֆուր Ռահիմովը: Ավելի վաղ Բախը սպառնացել էր, որ բռնցքամարտը կարող է հանվել 2020-ի խաղերի ծրագրից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին