Ապրիլ 24, 2024
6013 դիտում

Աբրահամի հաղթական վերադարձը, նա ուժեղ էր Պատրիկ Նիլսենից


Լուսանկարը` Facebook


Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում կայացել է Արթուր Աբրահամի ու դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի մենամարտը:

Փորձառու Աբրահամի ու նրա 11 տարով փոքր մրցակցի հանդիպումը չափազանց կարեւոր էր  հայ բռնցքամարտիկի համար: Վերջին անգամ նա մենամարտ էր անցկացրել 2017-ի հուլիսին ու պարտություն կրել, հիմա ամեն գնով պետք էր առավելության հասնել:

 

Մեկնարկային ռաունդներում բռնցքամարտիկների հետախուզական գործողություններին հաջորդեցին վճռորոշ հարվածները, սկզբում ավելի ակտիվ էր դանիացին: Աբրահամը չէր շտապում, աշխատում էր թեեւ քիչ գրոհել, բայց ավելի դիպուկ լինել:

 

Հանդիպման վեջնամասն անցավ նրա առավելությամբ, Նիլսենն ավելի պասիվ էր ու դժվարությամբ էր պաշտպանվում:

 

Մենամարտը տեւեց 12 ռաունդ, ու Աբրահամը հաղթեց մրցավարների որոշմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին