Ապրիլ 17, 2024
3936 դիտում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հաղթանակները Մոսկվայում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ ռինգում տարել են հերթական հաղթանակները:

Մոսկվայում կայացած  երեկոյի ժամանակ Գոռ Երիցյանն առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյանի նկատմամբ:

 

Նարեկ Աբգարյանն ուժեղ է եղել Բեկսուլթան Ռավշանովից (Ուզբեկստան), իսկ Արամ Ավագյանը՝ կրկին ուզբեկ Բուրգուտ Հաջիբոեւից:

 

Բռնցքամարտիկները վերջերս ուսումնամարզական հավաք էին անցկացրել ԱՄՆ-ում: Նրանք երեքն էլ պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չունեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին