3923 դիտում

Բռնցքամարտիկները պատրաստվում են Մ-22 տ. ԵԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի ընտրանին հավաք է անցկացնում Երեւանում ու պատրաստվում է Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնությանը:

Հավաքին մասնակցում է 17 բռնցքամարտիկ: Առաջնությունը կայանալու է մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայի Թարգու Ջիու քաղաքում:

 

Ինչպես հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան, ԵԱ-ում ելույթ են ունենալու Վահե Բադալյանը (52 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյան (69 կգ), Համբարձում Հակոբյանը (75 կգ), Նարեկ Մանասյանն (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին