Ապրիլ 23, 2024
10313 դիտում

Դարչինյանի ընկերությունում հանդես կգան նաեւ հայեր


Լուսանկարը` peter politanoff


3 քաշային կարգերում Աշխարհի նախկին 9-ակի չեմպիոն Վիկ Դարչինյանը ցանկանում է փրոմոութերական ընկերություն հիմնել, որը կպաշտպանի նաեւ հայ բռնցքամարտիկների շահերը:

Դարչինյանն այս օրերին Հայաստանում է ու, բացի հանգստանալուց, նաեւ տարբեր հանդիպումներ է ունենում:

«Մենք շատ լավ մարզիկներ ունենք, սակայն միայն Հայաստանում մարզվելով նրանք պրոֆեսիոնալ ռինգում մեծ հաջողությունների չեն հասնի: Նրանց հավաքներ են պետք ԱՄՆ-ում, որտեղ շատ են սպարինգ-մրցակիցները, հատկապես մեքսիկների հետ մարզումները շատ օգտակար կլինի նրանց համար: Իհարկե, իմ ազգանունը կարող է նրանց հեռուստատեսային հեռարձակումներում օգտակար լինել, սակայն իրենք պետք է կառուցեն իրենց կարիերան պորֆեսիոնալ բռնցքամարտում»,-ասել է Դարչինյանը:

Նա նշել է, որ փրոումոթերական աշխատանքներին ամբողջովին կտրվի մոտ երկու ամսից, քանի որ սպասում է Եվգենի Գրադովիչի հետ կայանալիք մենամարտին:

«2017-ին որոշեցի այլեւս ռինգ դուրս չգալ, սակայն հրավեր ստացա Գրադովիչի հետ մենամարտ անցկացնել: Նա Աշխարհի չեմպիոն է, իսկ ես էլ ցանկանում էի 10-րդ տիտղոսս նվաճել, դա էր պատճառը, որ համաձայնեցի: Մենամարտ անցկացրի եւ ուղարկեցի նրա թիմին, որից հետո այլեւս պատասխան չստացա: Եւս 2 ամիս կսպասեմ, եթե այդպես էլ բան չասեն, ես արդեն վերջնականապես դուրս կգամ սպորտից ու կզբաղվեմ իմ ընկերությունով»,-նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին