Ապրիլ 20, 2024
7629 դիտում

«Ստրանջայի» մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում ավարտվել է «Ստրանջայի» մրցաշարը, որտեղ հանդես էր գալիս նաեւ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը:

Հայ բռնցքամարտիկներից ամենահաջողը ելույթ է ունեցել Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ): Նա հաղթանակ է տարել բոլոր մենամարտերում ու դուրս եկել եզրափակիչ: Այստեղ նա 1:4 հաշվով պարտություն է կրել բուլղարացի Պետար Բելբերովից ու նվաճել արծաթե մեդալ:

Սոֆիայում Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ հանդես են եկել 7 բռնցքամարտիկներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին